Նոր տարվա շեմին Էջմիածինը մթության մեջ է. ժամը 16.00–ից քաղաքը հոսանքազրկված է

Էջմիածին քաղաքում այսօր ժամը 16.00–ից հոսանք չկա։

NEWS.am–ի խմբագրություն ահազանգած քաղաքացին պատմեց, որ քաղաքի 80 տոկոսը հոսանքազրկված է։

«Նոր տարվա շեմին քաղաքը մթության մեջ է, 60-70 հազարանոց քաղաքում լույս չկա, անգամ տոնածառի լույսերը չեն վառվում։ Պիտի գնանք Երեւանում բարեկամի տանն Ամանոր նշենք, որովհետեւ երկու երեխա ունեմ, չեմ ուզում նեղվեն»,– ասաց քաղաքացին։

Նշենք, որ հոսանքազրկումից բազմաթիվ քաղաքացիներ են բողոքում սոցցանցերում։ ՀԷՑ–ի թեժ գիծը «անհասանելի» է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։