Search
Close this search box.

Նոր Սահմանադրություն՝ 2026 թականին. Ալիևը պահանջում է, Փաշինյանը շտապում է

Դեռևս 2023թ-ին ձևավորված Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը սեպտեմբերից ի վեր նիստ չի արել։

Այսօր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ մինչև հաջորդ ընտրությունները պետք է Սահմանադրության նոր տեքստ մշակել, և այս ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի վերջին նիստը կայացել է սեպտեմբերի 20-ին։

Չնայած Ադրբեջանական կողմի ամենօրյա պահանջին, նախարար Գալյանը վստահեցնում է՝ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կապ սահմանադրության նոր տեքստի և այլ երկրների հայտարարությունների հետ չկա և չի կարող լինել։

Նոր Սահմանադրության մշակման մեկնարկը տվել է Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթներում բազմիցս տեսակետ է հայտնել, թե երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն։

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ Սահմանադրությունը մնում է հիմնարար պրոբլեմ մեր երկրի համար: