Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, հունիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ի նույնքան կնվազի։
Եղանակը՝ մարզերում
Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։