Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում՝
Հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1- 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 28-ին և 30-31-ին, օգոստոսի 1 -2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։