Նոր Նորքի թաղապետի պաշտոնավարումը չի կասեցվել․ նրա և իր կողմից բռնության ենթարկված Արթուր Չախոյանի նկատմամբ կիրառվել է նույն խափանման միջոցը

«Փաստինֆո»-ն գրում է․

«Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել։ Քննիչը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը։ Համանման խափանման միջոցներ են ընտրվել նաև բռնությունից տուժած, բայց մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արթուր Չախոյանի և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ երկու քրեական վարույթներով էլ բոլոր վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։