Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել:
Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, նախկին պաշտոնյան այս անգամ մեղադրվում է լիազորությունները չարաշահելու համար:
Ըստ մեղադրանքի՝ պաշտոնավարման շրջանում նա բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած նրան, որ մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ էր ստացել բնակարանի համար։
Այս գործով մեղադրյալ է ներգրավվել նաեւ ԳՇ պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը։




