Մերձավանում աղմկոտ սպանություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը:
Նշենք, որ ըստ մամուլի, խոսքը Արմեն Ղազարյանի մասին է, որը Մերձավանում առավել հայտնի է Պզ մականվամբ:
Այսպիսով, սույն գործով կալանքի տակ գտնվող անձանց թիվը հասավ 6-ի, 3 հոգի էլ գտնվում է տնային կալանքի տակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը:
Այս գործով է անցնում և կալանավորվել է Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը, որը Մերձավանում առավել հայտնի է Պաշ անվամբ: