Հայաստան ժամանած լեհ ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի «Նոա» – «Լեգիա» հանդիպումից հետո։
NEWS.am Sport–ի տեղեկություններով՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած մրցախաղից անմիջապես հետո Խանջյան փողոցում երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուք է սկսվել։ Նրանց թվում եղել են նաեւ մեծ թվով ռուսներ։ Ծեծկռտուքը Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից հասել է մինչեւ Վերնիսաժ։
Ավելի ուշ երկրպագուները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։ Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը հասել է 40–ի, նրանց մեջ եղել են նաեւ մի խումբ ռուսներ, որոնք կապ չեն ունեցել «Նոա» – «Լեգիա» խաղի հետ, երկրպագու չեն եղել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհ երկրպագուները «Վերնիսաժի» մոտ կոտրել են ամեն ինչ. կա 17 ձերբակալված։




