Նոր մանրամասներ՝ քաղաքացիների թունավորման դեպքից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Օգոստոսի 26-ի առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գորիսի բժշկական կենտրոն է ընդունվել 17 քաղաքացի՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներով և նախնական «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ:
Արագ ձեռնարկված վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Գորիսում «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում կազմակերպված խնջույքի ժամանակ:

ՍԱՏՄ տեսուչների կողմից կատարվել է նմուշառում տեղում օգտագործված առկա սննդամթերքից (ձմերուկ, երշիկ, բաստուրմա, հավի մսով-մայոնեզով աղցան, խորոված բանջարեղեն՝ սմբուկ, պոմիդոր, խոզի խորոված, տավարի խաշլամա) և տրվել մանրէաբանական լաբորատոր հետազոտության:
Փորձաքննության արդյունքները կհրապարակվեն»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։