Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 19-ին Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը:
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բենավ Դավթյանն էր, իսկ վիրավորները, ովքեր տեղափոխվել էին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրան Լ.-ն և 19-ամյա Սողոմոն Լ.-ն են:
Տիգրան Լ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իսկ Սողոմոն Լ.-ն՝ «պոլիտրավմա և ցնցում» ախտորոշմամբ:
Նրանք հարազատ եղբայրներ են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալներին, ովքեր տեղափոխվել են քրեական ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների քննչական բաժին:
Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական վարչության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։
«Ուիգմոր» բժշկական կենտրոնից էլ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։