Երեկ՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 37-ամյա Լիաննա Ա-ի դին։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ հնարավոր է կինը լուսամուտները մաքրելիս է եղել ու անզգուշաբար վայր է ընկեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: