Նոր ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

«Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ, ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով մարզրեի մեծ մասում այդ թվում նաև Երևանում տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն»,-գրում է Գագիկ Սուրենյանը։

Երևան քաղաքում՝
Մարտի 19-22-ն սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 23-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ն՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։