Երեկ Երևանում կայացավ մոսկվաբնակ հայ գրող, բանաստեղծ, արձակագիր և ասմունքող Նոնա Բադալյանի (գրական կեղծանուն` Նոնաբա) նոր գրքի շնորհանդեսը։
Գիրքը նվիրված է մերօրյա հայ ընտանիքի գաղափարին․ տղամարդը՝ սահմանում, կինը` թիկունքում։
Նոնաբայի ստեղծագործությունների առանցքում մշտապես պատերազմն է, մեր հերոս տղաների սխրանքները, մեր ժողովրդի կորուստներն ու տոկունությունը։ Նրա խոսքն ու գրիչը արձագանք են մեր պատմական ճակատագրին և հիշեցում` պահելու հիշողությունը։