Նողկալի է զոհերի հարցը շահարկելը․ մի դարձեք մահվան և ողբի մունետիկ. Պապիկյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

Օրեր առաջ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցապնդում արեց, որ 2025 թվականին բանակում ունեցել ենք 30 զոհ ծառայության պայմաններում և հանրության համար անհայտ է, թե այդ զոհերն ինչպես են եղել. Հիմա ուզում եմ, որ պարզաբանում տաք այդ 30 զոհի վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Դուք ձեր ելույթում և հարցազրույցի ժամանակ զոհերին անդրադարձել եք, բայց փաստորեն պարզվում է, որ հակասություն կա պատգամավորի ասածի և ձեր պարզաբանածի միջև։ Իհարկե հասկանում եմ, որ զինված ուժերում հաջողված բարեփոխումները նյարդայնացնում են որոշակի շրջանակների, և ամեն կերպ փորձում են ստվերել այդ ամենը, հիմա ես խնդրում եմ, որպեսզի պարզաբանում տաք 25 թվականին զինված ուժերում պատգամավորի նշած 30 զոհի վերաբերյալ»,–ասաց նա։

Ի պատասխան պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս հարցը պարզաբանման կարիք ունի. «Ես ասուլիսի ընթացքում հնչեցրել եմ իրական պատկերը։ Հասկանում եմ, որ շատ դեպքերում զոհերի և մահերի հարցը շահարկելը, որոշ քաղաքական գործիչների կամ քաղաքական թիմերի, իրենց կարծիքով կարող է բերել ինչ-որ քաղաքական հաջողություններ և դիվիդենտներ, բայց սա մեղմ ասած սարսափելի և նողկալի է։

2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք 6 մահվան դեպք, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը ցավոք ինքնասպանության և երկուսը՝ առողջական խնդիրներով։

2025 թվի հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում մահացել, զոհվել է 30 զինծառայող, բայց դա չի նշանակում, որ 30 մահը բոլորը զոհեր են։ Խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է։ Եվ 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերն են, այդ թվում նաև հիվանդություններից, տարբեր դժբախտ պատահարներից, այդ թվում տանը, ճանապարհային երթևեկության խախտումների պայմանների բերումով, վթարի բերումով։

Կոչ եմ անում պատգամավոր գործընկերներին, քաղաքական գործիչներին չդառնալ մահվան և ողբի մունետիկ, դա լավ բան չէ»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։