Նման ձևաչափի երկխոսությունը արդյունավետ հարթակ կդառնա․«Արցախի հոգեբանների միությունն»-ը՝ Գագիկ Ծառուկյանի եւ երիտասարդների համատեղ հանդիպման գաղափարի մասին

«Արցախի հոգեբանների միությունն» ողջունում է Առաջարկ Հայաստանին նախաձեռնության շրջանակներում Գագիկ Ծառուկյանի եւ երիտասարդների համատեղ հանդիպման գաղափարը։
Բարձր գնահատելով երիտասարդների ձայնը լսելի դարձնելու և նրանց դերն արժևորելու մոտեցումը։
Առանձնակի կարևորվում ենք այն գաղափարը, որ նոր սերնդի տեսակետները, մտահոգություններն ու առաջարկները դիտարկվում են որպես իրական փոփոխությունների հիմք։ Երիտասարդների հետ անմիջական երկխոսությունը և նրանց բարձրացրած հարցերին ուշադրություն սևեռելը վճռորոշ քայլ է հասարակության առողջ զարգացման և պետության առաջընթացի ճանապարհին։
Հոգեբանական ոլորտը սերտորեն առնչվում է մեր հասարակության արդի սոցիալ-հոգեբանական մարտահրավերներին։ Հետպատերազմյան իրողությունները, բռնի տեղահանված արցախահայերի հարմարվողականության դժվարությունները, երիտասարդների հոգեկան առողջության, ինքնության պահպանման, անվտանգության և սոցիալական ինտեգրման հարցերն այսօր առավել քան հրատապ են։
Կարևորելով նախատեսվող հանդիպումը՝ «Արցախի հոգեբանների միությունը» պատրաստակամ է ներկայացնելու մասնագիտական հիմնավորված առաջարկներ և հարցադրումներ։ Դրանք միտված են լինելու երիտասարդների հոգեբանական կայունության ամրապնդմանը, համայնքային դիմակայունության բարձրացմանը և սոցիալական առողջ միջավայրի ձևավորմանը։
Համոզված ենք, որ նման ձևաչափի երկխոսությունը արդյունավետ հարթակ կդառնա խնդիրների վերհանման, համատեղ լուծումների որոնման և երիտասարդների հանրային ներգրավվածության խթանման համար։
«Արցախի Հոգեբանների միություն»

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։