Նման ճանապարհի կառուցումը կնպաստի Ռուսաստանի հետ Հայաստանի կապին. Օվերչուկը «Թրամփի երթուղու» մասին

Նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի համար ընդհանուր տրանսպորտային շրջանակի ձևավորմանը։ Եվ եթե նման ճանապարհ հայտնվի, այն, ի թիվս այլ բաների, կնպաստի նաև Ռուսաստանի հետ Հայաստանի կապին։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով «ԱՄՆ-ում համաձայնեցված Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային երթուղու» մասին հարցին։

Նա հավելել է, որ ըստ ռուսական կողմի գնահատականների՝ «սա, թերևս, կլինի մեր երկրների միջև բեռնափոխադրումների համար նախատեսված հիմնական ճանապարհը»։

«Իհարկե, մենք այս հարցը քննարկել ենք ինչպես իմ՝ Երևան կատարած այցի, այնպես էլ Աստրախանում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Մենք հասկանում ենք, թե ինչպես դա տեղի կունենա», — նշել է Օվերչուկը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում գիտակցում են, որ ստիպված կլինեն ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ «Երևանը միշտ հասկացել է դա, նրանք այդ գնահատականները տվել և տալիս են։ Եվ հասկանում են այդպիսի որոշումների արժեքը իրենց երկրի համար»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։