Նկատվում է սուր շնչառական վարակների աճ. Առողջապահության նախարարի խորհուրդը

Աշնան սեզոնին բնորոշ՝ք նկատվում է սուր շնչառական վարակների աճ, այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ սեզոնային գրիպի տարածման կանխարգելման ամենագործուն և արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Այս տարի սեպետեմբերի 8-ից պատվաստանյութը առկա է, թե´ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, թե´ շարժական կետում:

«Մի´ ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից, որը բավական ծանր է ընթանում հատկապես 6 ամսականից 5 տարեկան երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ:

Աշխատանքից բացակայելու խնդիր ունեցող անձանց համար պատրաստ ենք նաև 50 հոգու հավաքագրման պարագայում շարժական թիմի միջոցով կազմակերպել պատվաստումերը՝ աշխատանքի վայրում:

Կազմակերպչական հարցերի համար կարող եք զանգել 012808083(2013):

Երեք կարևոր խորհուրդ՝ գրիպից պաշտպանվելու համար.

Պատվաստվել
Հագնվել սեզոնին համապատասխան
Պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդ անձանց` նաև կրել դիմակ»,- նշել է նախարարը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։