Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, և հայտնել են, որ Խնձորեսկ գյուղի՝ ժողովրդին հայնտի Խնձորեսկի կամրջի վրա դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 73-ամյա Ուլղիշ Լոտտերն է, ով որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մարմինը դիատարին մոտեցնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դեպքի փաստով Գորիսի քննչական