Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում խափանվել է ու արտակարգ վայրէջք կատարել

Սեպտեմբերի 26-ի երեկոյան «Red Wings» ավիաընկերության WZ-1347 չվերթը, որը շարժվում էր Նիժնի Նովգորոդից դեպի Երևան, թռիչքի ժամանակ խափանվել է ու ստիպված է արտակարգ վայրէջք կատարել Սամարայի օդանավակայանում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` իմանալով խափանման մասին ուղեւորների շրջանում խուճապ է սկսվել, որոշների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության խումբ՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Բարեբախտաբար, ինքնաթիռում գտնվել է նաև բժշկուհի, որը կարողացել է մինչ շտապօգնության ժամանումը առաջին օգնություն ցուցաբերել տուժած ուղևորներին։

Այս պահի դրությամբ ուղևորները շարունակում են գտնվել Սամարայի օդանավակայանում՝ օդանավի մեջ: Նրանք տեղեկացված չեն, թե երբ կամ ինչպես կշարունակվի չվերթը։ Ավիաընկերության կողմից դեռևս հստակ պարզաբանումներ չեն ներկայացվել խնդրի վերաբերյալ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։