Ի՞նչը պիտի լինի ընդդիմության միակ ասելիքն ընտրարշավում
Նիկոլը խաբել է հայ ժողովրդին՝ թալանը հետ բերելուց ու ժողովրդին բաշխելուց մինչև Ղարաբաղ, ժողովրդավարություն և անդին: Ցանկն անվերջ է:
Խաբել ու իր կարճ խելքով ֆռցրել է իրեն հավատացած մի ողջ ժողովրդի: Օրը 24 ժամ ու շաբաթը 7 օր: Խաբել ու բռնվել է հազար անգամ:
Գինը չե՛ն վճարել Նիկոլն ու իր ՔՊ-ն, չե՛ն վճարել Քոչարյանը, «օրթախ» քաղաքական առևտրականներն ու մյուսները, որ Նիկոլի հետ պասերով նրան 8 տարի պահել են վարչապետի աթոռին:
Վճարել է ժողովուրդը՝ իր երեխեքի կյանքով ու արյամբ, անմարդկային հիասթափությամբ, իր հողով, իր պատվով ու արժանապատվությամբ, բանկերի տոկոսների տակ ճռռալով՝ էլ ավելի հարստացնելով գռզոներին ու քոչարյաններին:
Հիմա:
Նիկոլն իր ոտով ստիպված էլի էկել է ժողովրդի դուռը: Հազիվ եկել է:
Հունիսի 7-ը մեկ բանի մասին է. էդ սաղ արածի դիմաց հիմա պտի պատասխան տա: Պտի՛ պատժվի՝ հեռացվի իշխանությունից ու վերջակետ:
Ապագայի, խաղաղության, Ռուսաստանի, Արևմուտքի ու մյուս կարևոր բաների մասին հետո կխոսենք: Հունիսի 8-ից սկսած:
Հմի պտի արածի համար արդար պատասխան ստանա ու վերջակետ:
Հունիսի 7-ը ուրիշ ոչ բանի մասին չէ: Միայն Նիկոլին պատժելու՝ իշխանությունից նրան հեռացնելու մասին է:
Սա է խորքային ժողովրդի գլխավոր զգացմունքն այսօր իմ համեստ կարծիքով: Մնացածը երկրորդական է:
Ու էս մաշող, ծանր համաժողովրդական զգացմունքը գործողության վերածելու ճանապարհն էլ մեկն է՝ ընդդիմությունը պիտի ժողովրդին ներկայանա մեկ ճակատով ու մեկ պարզ ասելիքով՝ սև ու սպիտակի միջև ընտրություն կատարելու պարզ առաջարկով:
Ուրիշ ոչ մի դեպքում խորքային ժողովրդի այս սարսափելի զգացմունքն ու անհաղթահարելի, բայց դեռ քնած, ուժն ընդդիմությանը տրված հաղթական քվե կամ փողոցային զայրույթ չի՛ դառնալու:
Սիրելի՛ ընդդիմություն,
Գնացե՛ք միավորման ճանապարհով ու համարձա՛կ եղեք: Շատ համարձակ: Ինչի՞ց կամ ումի՞ց եք վախենում: Վստահ եղեք ու հիշեք՝ Նիկոլի վերարտադրությունը նշանակելու է ոչ միայն Հայաստանի պետականության կազմաքանդում, այլ նաև տոտալ քաղաքական ռեպրեսիաներ ու սեփականության ամբողջական վերաբաշխում՝ «կուլակաթափություն»:
Դուք Նիկոլին հեռացնելու համար պարտավո՛ր եք օրինական ցանկացած միջոցի դիմել: Քանի որ Նիկոլն իշխանությունը պահելու համար, չեք կասկածում, պատրաստ է դիմել ցանկացած անօրինակա՛ն միջոցի: Հանուն իշխանության նա պատրաստ է անգամ մեռնել: Դուք ևս պարտավոր եք պատրաստ լինել ամեն բանի: Բայց հանուն արդար նպատակի՝ հանուն մեր երկրի փրկության:
Քանի չի եկել հունիսի 8-ը…





