Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել

Էդուարդ Շարմազանովի գրառումը․

«Առավոտը ԵՄ-ն են գնում,կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել,երեկոյան ՝ԵԱՏՄ ,իսկ գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։

Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել:

Այս որոշումը տրամաբանական կլիներ,եթե ՔՊ-ն Աժ-ում չքվեարկեր ԵՄ մտնելու ցանկություն կոչվող օրինագծի օգտին։
Մի ձեռքով ԵՄ -ից են ուզում կառչել,իսկ մյուսով՝ ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն։
Կողմնորոշվեք վերջապես,որ վեկտորն եք ընտրում,այ տնաշեններ։

Քիչ է մնում Թուրքական պետություների վեհաժողովին էլ անդամակցելու ցանկություն հայտնեք ու ամեն ինչ տեղը կընկնի»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։