«Օգտագործելով ո՛չ իմ տերմինները՝ ասեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ-ի վզին և այդ թոկից պետք է ազատվել»,- աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի վաղ Քոչարյանն օրինակներ էր բերել, որոնք, նրա խոսքով, ցույց են տալիս, որ երկրի առաջնորդը պատրաստ է հակադրվելով երկրի շահերին, առաջ մղել անձնական շահերը։ «44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկը՝ կանգնեցնել պատերազմը, վարչապետի կողմից մերժվեց։ Պատերազմը չի կանգնեցվել մի պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ, երկրի շահերից էր բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա ու նոր առաջնորդը փորձի վերանորոգել պրոբլեմները․ չի՛ արել, արդյունքում հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը։ Հաջորդը, Պրահայում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, բխո՞ւմ էր դա ՀՀ շահերից, իհարկե ոչ»,- ասել էր Քոչարյանը։




