«Նիկոլ Փաշինյանը փորձում է վարկաբեկել իր քաղաքական հակառակորդներին»․ Associated Press

Հայ առաքելական եկեղեցու ազդեցիկ եպիսկոպոսը մեղադրվում է քաղաքացիներին հանրային հավաքներին մասնակցելու պարտադրելու մեջ, ինչը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատների դեմ ուղղված վերջին ձերբակալությունների շրջանակներում, գրում է Associated Press-ը։

«Եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը մեղադրվում է նաև իր պաշտոնն օգտագործելու միջոցով խոշոր չափի յուրացման և ընտրական իրավունքը խոչընդոտելու համար։ Հայ Առաքելական Եկեղեցին դատապարտել է ձերբակալությունը՝ որպես իր դեմ համակարգված արշավի մի մաս», — նշված է հոդվածում:

Եկեղեցու հաղորդմամբ՝ Պռոշյանի հետ միասին ձերբակալվել են նույն թեմի ևս տասներկու հոգևորականներ, սակայն չի հստակեցրել՝ նրանք դեռ կալանքի տակ են, թե ոչ ։
Պռոշյանի նկատմամբ հետաքննություն է սկսել, այն բանից հետո, երբ հոգևորականներից մեկը մեղադրել է եկեղեցուն 2021 թվականին կառավարության դեմ ցույցերին մասնակցելու համար իր անդամների վրա ճնշում գործադրելու մեջ: Հոգևորականը նաև Պռոշյանի թեմի անանուն ավագ հոգևորականներին մեղադրել է կոռուպցիայի և չարաշահումների մեջ:

Պռոշյանի ձերբակալությունը վերջին ամիսներին հայ բարձրաստիճան հոգևորականների դեմ ուղղված աղմկահարույց ձերբակալությունների շարքում վերջինն է, քանի որ Փաշինյանը փորձում է վարկաբեկել իր քաղաքական հակառակորդներին: Հունիսին ձերբակալված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման․ նրան մեղավոր են ճանաչել կառավարությունը տապալելու կոչեր անելու համար: Փաշինյանը բազմիցս կոչ է արել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ Կաթողիկոսին հրաժարական տալ՝ մեղադրվելով նրան հայր լինելու մեջ, չնայած կուսակրոնության երդմանը։ Ի դեպ Պռոշյանը Գարեգին Բ-ի ազգականն է։ Փաշինյանի և եկեղեցու միջև հարաբերությունները սկսել են արագորեն վատթարանալ 2024 թվականի ապրիլից ի վեր, երբ տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջեցին նրա հրաժարականը, այն բանից հետո, երբ Հայաստանը համաձայնվեց մի քանի սահմանային գյուղերի վերահսկողությունը հանձնել Ադրբեջանին և կարգավորել հարևանների միջև հարաբերությունները»,- նշված է հոդվածում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։