Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում դիմավորել է ԱՄՆ փոխնախագահին և առանձնազրույց ունեցել նրա հետ

Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև լուսանկար է հրապարակել։

«Ողջունում եմ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին Երևանում»,- մեկ այլ գրառման մեջ նշել է վարչապետը:

Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։