Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մտնել Աստծու և հոգևորականների հարաբերությունների արանքը

Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մտնել Աստծու և հոգևորականների հարաբերությունների արանքը․ ֆեյսբւքյան իր էջում գրում է լրարող Ոսկան Սարգսյանը
«Կրթվելը նորաձեւ է» շարժման բանախոսության ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց են տվել հոգեւորականների վերաբերյալ իր գրառումների մասին։ Նա հայտարարել է․ «Այն մասին, որ ես ունեմ պրոբլեմ հոգևորականների հետ կամ հոգևորականներն ինձ հետ պրոբլեմ ունեն։ Իմ կարծիքով՝ մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ։ Կուսակրոն քահանաները կուսակրոնությունը ստանձնելիս ծնկի են գալիս Հիսուս Քրիստոսի իջման վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։ Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Անձը եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ»։ Փաշինյանի խոսքով՝ հոգեւորականների մասին իրեն զեկուցել են ԱԱԾ–ից։
Նիկոլ Փաշինյանը օրենքով և ոչ մի այլ կերպ իրավունք չունի մտնել հոգևորականներ-Աստված հարաբերությունների արանքը, ՀՀ սահմանադրությամբ եկեղեցին պետությունից առանձին կառույց է, վարչապետն իրավունք ունի զբաղվել միայն այն ոլորտներով, որոնցով օրենսդրությամբ սահմանված լիազորություններ ունի։ ԱԱԾ-ն Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մեծ խնդիրները թողած՝ հոգևորականների հարցերով է զբաղվում։ Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ ԱԱԾ-ին հրահանգել էր սատանա գտնել, հիմա էլ հրահանգել է հոգևորականների վարքին հետևել։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։