Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Կառավարությունը ես եմ»։ Լյուդովիկոս 14-րդը հայտարարել էր՝ պետությունը ես եմ։ Նիկոլ Փաշինյան, դու վարչապե՞տ ես, կառավարությո՞ւն ես, ազգի փրկի՞չ ես, հեղափոխության առաջնո՞րդ ես, թե՞ Հիսուսն ես։ Այսինքն՝ քո համար չկան, չեն գործում ՀՀ սահմանադրությունը, օրենքները, դու ամեն ինչ ես, վերջն ու սկիզբն ես, Ալֆան ու Օմեգան ես։ Պատմությունն ապացուցել է՝ ինչքան քեզ բարձր ես դրել, այնքան անկումդ մեծ է լինելու։