Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդիական խոնարհությամբ ու նախանձախնդրությամբ է ընդունել մի խումբ եպիսկոպոսների հայտարարությունը, որով պահանջում են Վեհափառ Հայրապետից Մայր Աթոռից հեռացնել Արշակ Սրբազանին։
Փաշինյանը վճռականությամբ ու հաստատակությամբ ողջունում է այդ հայտարարությունը։
«Կարծում եմ՝ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, ես Սրբազան Հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որ նաև նրանց դիրքորոշումները ավելի մանրամասն հասկանամ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։




