ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նա նաև ընդգծեց՝ ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու հետ կապված ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Հիշեցնենք, որ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար: