Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Radar Armenia-ին ասել է, որ նա օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում։
Նշենք, որ նիստի ընթացքում կքննարկվեն կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումները, ինչպես նաև 2024-26թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումների ծրագրի արդիականացումը և դեղերի ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգի համաձայնեցումը: