Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ շրջաբերականի մասին

Վերջին օրերին քննարկման թեմա է դարձել մամուլում տարածված 2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված 004 շրջաբերականը, որի դրվագներից մեկը հետևյալն է․ «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։

Ասուլիսի ժամանակ անդրադառնալով շրջաբերականի վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ես չէի ցանկանա քաղաքական գնահատական տալ մամուլում հայտնված թղթին, ես չգիտեմ՝ ինչքանով են ՀՅԴ ներկայացուցիչները ընդունել, որ դա իրենց փաստաթուղթն է, ինչքանով՝ չեն ընդունել։ Բայց այդ փաստաթղթի կարիքը չկար՝ մի շարք հարցերում գնահատականներ տալու։ Այդ հարցերի գնահատականը ես տվել են ԱԺ-ում»։