Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը որոշել են համատեղ դիմում ներկայացնել Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հարցով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու վերաբերյալ համատեղ դիմում ներկայացնել Միջազգային Նոբելյան կոմիտեին։

Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցություններին և ստորագրված փաստաթղթերին՝ վարչապետն արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Այս գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը։ Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել ենք պարոն Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփն արժանի է, որպեսզի Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա, իսկ Ադրբեջանի նախագահը ՀՀ վարչապետին առաջարկել էր համատեղ դիմում ներկայացնել Միջազգային Նոբելյան կոմիտեին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու վերաբերյալ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։