«Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի, դուք տենց դատավո՞ր եք»․ Ագնեսա Խամոյան

ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը։ ԲԴԽ-ն առաջարկել է դատավորներ Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
«Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել էր՝ կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի, դուք տե՞նց դատավոր եք»,- թեկնածուներից Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ես իմ որոշումները կայացնում եմ ինքնուրույն, իմ աշխատանքային գործունեության մեջ որևէ միջամտություն չի եղել, բայց եթե լինի, պետք է դիմեմ ԲԴԽ»,- պատասխանեց Աբգարյանը։
«Այո՛, դուք կարող եք դիմել ԲԴԽ, որը պարտավոր է ապահովել ձեր անկախությունը, բայց կա փաստ, երբ ԲԴԽ նախագահն անգամ իր անկախությունը չէր կարողացել ապահովել և վարչապետի մեկ ՍՄՍ-ով հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու ձեր որոշումը հաջորդել է անմիջապես Նիկոլ Փաշինյանի վերը ասվածին»,- հիշեցրեց Խամոյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։