Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի

Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ոսկան Սարգսյանը․

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Կառավարությունից հայտնում են, որ նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին, Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած առիթ օգտագործում է Հայատանից հեռու լինելու համար: Դա հասկանալի է, քանզի արտերկրում նրան, որպես Հայաստանի վարչապետի, հարգում են, պատվում, իսկ Հայաստանում , նույնիսկ տասնյակ թիկնապահներով, ինքը վախենում է փողոց դուրս գալ, տեսնում է հասարակ մարդկանց հայացքներ,որոնք իր հանդեպ ատելությամբ են լցված։ Ալբանիայում միջազգային գործընկերների հետ հանդիպումներով Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար ի՞նչ հարցեր կարող է լուծել։ Նրանց հետ լուսանկարվելու է, լուսանկարները սոցցանցերում տեղադրելու։ Հետաքրքիր է՝ հեծանիվը հետը տարե”լ է, որ Տիրանայում հեծանիվ քշի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։