«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․
Նիկոլ Փաշինյանը 2026-ի ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիների վրա տեղեկատվական զենք է կիրառելու։ Ավելի ճիշտ՝ արդեն կիրառում է։
Նա ունի երկու փամփուշտ՝ սուտը և վախը։
Խաբելու է, թե, իբր, խաղաղություն է բերելու։ Նրան այդ հարցում օգնելու են Հայաստանն «արևմտյան Ադրբեջանի» վերածելու ծրագիր ունեցող Էրդողանն ու Ալիևը։
Փաշինյանը նաև վախ է տարածելու։ Պատերազմի ագռավը փորձելու է վախեցնել, թե, իբր, իր իշխանության չվերարտադրման դեպքում պատերազմ կլինի։ Այս հարցում նույնպես նրան օգնելու են Էրդողանն ու Ալիևը։
Սուտն ու վախը նոր պատերազմի ու նոր կորուստների համար հող նախապատրաստող փամփուշտներն են։ Ինչպես որ Արցախի դեպքում եղավ 2021-ի ԱԺ ընտրությունների շրջանակներում։
ՀՀ քաղաքացիների և պետականակենտրոն քաղաքական ուժերի խնդիրն այս փամփուշտները հետ մղելն ու իրական խաղաղության օրակարգով, զարգացման իրատեսական ծրագրով Նիկոլին պատմաքաղաքական աղբանոց ուղարկելն է»։




