Նիկոլ Փաշինյան, ես ձեզ գրավոր գրեցի, որ պատերազմ է լինելու՝ ոչինչ չարեցիք, հիմա կռուտիտ ես անում

ՀՃՇ առաջնորդ, Գեներալ Արշակ Կարապետյանը օրերս իր ելույթներից մեկում կարևոր տեղեկություն փոխանցեց՝ ասելով, որ ինքը անձամբ է տեղեկացրել Փաշինյանին վերահաս պատերազմի մասին․

«2020 թվականի օգոստոսի 14-ին, փաստը մոտս կա, ես քեզ, Նիկոլ Փաշինյան, գրավոր գրեցի, որ մինչև սեպտեմբերի վերջ պատերազմ է սկսելու: Առաջարկում եմ ուժեղացնել դիվանագիտությունդ, ուղարկել արտգործնախարարին Մոսկվա, այլ երկրներ, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ պատերազմ չսկսվի: Փաստացի կարող եմ ապացուցել: Դուք ոչինչ չարեցիք:
Հիմա նստել, կռուտիտ ես անում»: