Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ-ից։
«Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել են գերատեսչությունից:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեություն էին տարածել, որ մի քանի ժամ առաջ ինքնասպանության փորձ է կատարել Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի որդին և իբրև վիճակը ծանր է։




