Նեյմարն ավելի քան 1 մլրդ դոլար ժառանգություն կստանա անանուն բրազիլացի գործարարից, որը ոչ մի կապ չունի ֆուտբոլիստի հետ. MTV

Պորտու Ալեգրե քաղաքից անանուն բրազիլացի գործարարը «Սանթոսի» հարձակվող Նեյմարին կտակել է ավելի քան մեկ միլիարդ դոլար, հաղորդում է MTV-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ գործարարը ոչ մի ազգակցական կապ չունի ֆուտբոլիստի հետ, իսկ ամբողջ կարողությունը Նեյմարին փոխանցելու գաղափարն առաջացել է 2023 թվականին: Նշվում է, որ կտակը նոտարի մոտ պաշտոնապես ձևակերպվել է անցած տարվա հունիսին: ԶԼՄ-ների տվյալներով՝ 31‑ամյա գործարարը մերձավոր ազգականներ չունի, իսկ կտակի կազմման պատճառը այդքան վաղ տարիքում առողջական խնդիրներն են եղել:

Տղամարդը բացատրել է, որ ինքը շատ է ոգեշնչված Նեյմարի կարիերայով, քանի որ այն արտացոլում է դժվարությունները հաղթահարելու իր անձնական փորձը։

«Ես սիրում եմ Նեյմարին, և զգում եմ, որ նրա պատմությունը նման է իմ պատմությանը։ Ես հիանում էի նրա և հոր հարաբերություններով, դա ինձ հիշեցնում է իմ և հանգուցյալ հորս հարաբերությունները»,-ասել է գործարարը։

Միևնույն ժամանակ, Նեյմարի շրջապատը հայտնել է, որ այս պահին կտակի մասին որևէ ծանուցում չի ստացվել:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։