Search
Close this search box.

Գեորգի Կուտոյանին բնակարանում մահացած հայտնաբերել է կինը

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին բնակարանում մահացած հայտնաբերել է կինը: Այս մասին լրագրողներին ասաց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Մենք հայտանաբերել ենք Կուտոյանի դին, դեպքի վայրում զննություն է իրականացվում, որպեսզի ձեր հարցերին կարողանամ պատասխանել, պետք է սպասենք ավարտին: Մենք որ եկել ենք դեպքի վայր, այնտեղ եղել են կինն ու հայրը:

Նախնական այն, ինչ օպերատիվ ծառայողները ներկայացրեցին, կինն է նրան հայտնաբերել»,- ասաց նա:

Ըստ Մելիքյանի՝ դեպքի վայրում նաև աշխատում են դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ կպարզվի, թե քանի վնասվածք է ստացել Կուտոյանը: «Մենք հիմա տեսախցիկներով աշխատում ենք, ամբողջական ինֆորմացիան կտանք, տարածքը տեսախցիկներով կահավորված է»,- հավելեց Արթուր Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով: