Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վիքիպեդիայից օրեր առաջ փորձել են ջնջել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մասին հոդածը

Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը հունվարի 3-ին և հունվարի 16-ին փորձել է հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մասին հոդվածի բովանդակությունը։ Այս մասին հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Միրզոյանը՝ տեղեկությանը կից հրապարակելով լուսանկար, որտեղ երևում է՝ ինչպես Վիքիպեդիայի էջում «Գեորգի Կուտոյան» անունով հոդվածի մեջ հունվարի 16-ին 13։36-ին փոփոխություն է արվել՝ արգելափակելով հոդվածի բովանդակությունը։

Հիշեցնենք, որ այսօր՝ 15։00-ի սահմաններում Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։