Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է անհայտ տղամարդը նորածին երեխային ձմռանը թողնում հիվանդանոցի մուտքի մոտ

Կեմերովոյի շրջանի Յուրգա քաղաքում անհայտ տղամարդը տեղի հիվանդանոցներից մեկի մուտքի մոտ թողել է նորածին աղջիկ երեխայի: Ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին: Այս մասին հաղորդում է A42.ru-ն:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը մտնում բժշկական հաստատության տարածք, թողնում երեխային մուտքի մոտ, սեղմում զանգի կոճակը և փախուստի դիմում։

Նշվում է, որ երեխային անմիջապես վերցրել են փողոցից և տեղափոխել ծննդատան տարածք։ Երեխայի կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով։