Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղորդավարուհին ուղիղ եթերում իմացել է եղբոր մահվան մասին ու, արցունքները զսպելով, շարունակել հաղորդումը

Հորդանանյան Dijlah TV հեռուստաալիքի հեռուստահաղորդավարուհի Սահար Աբբաս Ջամիլը «Որոշեք ինքներդ» հաղորդման ուղիղ եթերում իմացել է ավագ եղբոր` իրաքցի գեներալ-մայոր Թարիք Աբբաս Ջամիլի մահվան մասին:

Լրագրողը հեռուստադիտողից ներողություն է խնդրել տխուր լինելու համար:

«Լրագրողի հիմնարար սկզբունքն անձնական կյանքն աշխատանքային պարտականություններից տարանջատելն է, սակայն ինձ հենց նոր հայտնեցին, որ մահացել է իմ ավագ եղբայրը»,- հայտարարել է հաղորդավարուհին` կարողանալով զսպել արցունքները:

«Մենք կշարունակենք հաղորդումը` հօգուտ ճշմարտության, և կհաղորդենք, թե ինչ է տեղի ունենում Իրաքում»,- հավելել է նա:

Հաղորդավարուհու եղբայրը եղել է Իրաքի ռազմաօդային ուժերի օդաչու, որը մահացել է Բաղդադի մերձակայքում Ալ-Բալադ ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորակականները:

Կոմպոզիտոր Աբբաս Ջամիլի դուստրն ավելի վաղ աշխատել է իրաքյան հեռուստատեսությունում: 2017 թվականին սկանդալային հեռացումից հետո լրագրողը տեղափոխվել հարևան Հորդանան: