Search
Close this search box.

Մեծամորում կրակոցներ են հնչել, մեծ թվով ոստիկաններ են ժամանել

Մեծամոր քաղաքում կրակոցներ են հնչել։ Sputnik Արմենիա տեղեկություններով՝ մեծ թվով ոստիկաններ են ժամանել քաղաքում գործող «Լիդեր» մարզասրահի մոտ, որտեղ և հնչել է կրակոցը։

Այս պահին հստակ տեղեկություններ չկան, թե ինչ հրազենից է կրակոցն արձակվել։ Մարզասրահի մոտ իրավապահները պարկուճ են գտել և միայն փորձաքննությամբ կպարզվի՝ այն ինքնաձիգի, թե՞ ատրճանակի պարկուճ է։

Կրակած անձը մեքենայով հեռացել, որի մակնիշը, Մեծամորում շրջանառվող լուրերի համաձայն, իրավապահներին հայտնի է։ Նրանք որոնում են կրակոց արձակած անձին և պարզում մարզասրահի դիմաց տեղի ունեցածի մանրամասները։