Search
Close this search box.

Դատական նիստ է լինելու. Ձերբակալել Ռազմիկ Աբրահամյանին, «Հայոց մայրերը» կրկին բողոքի ցույց են կազմակերպում

«Հունվարի 16-ին ,ժամը 14։30 «Հայոց մայրերը» հասարակական շարժման շրջանակներում կազմակերպում ենք բողոքի ակցիա, պահանջում ենք օր առաջ կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին և գործով համամասնակից անձանց:
Հավաքվում ենք Շենգավիթ վարչական շրջանի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ (Արշակունյաց 24/1), արտահայտելու մեր բողոքն ու պահանջը»-ասված է տարածած հայտարարության մեջ:

ArmLife.am-ի հետ զրույցում «Հայոց Մայրերը» հասարակական շարժման ղեկավար Հայկուհի Խաչատրյանը տեղեկացրեց, որ հունվարի 16-ին՝ ժամը 15.00-ին, նույն դատարանում կայանալու է  Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի դատական նիստը։

Հիշեցնենք՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու համար։ Իսկ Արսեն Դավթյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։

Արսեն Դավթյանն առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 23-ին և ազատվել այդ պաշտոնից 2019թ. ապրիլին: