Search
Close this search box.

Երկար ժամանակ ջուր չի լինելու Երևանում և մեկ մարզում. «Վեոլիա Ջուրը» հայցում է սպառողների ներողամտությունը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 16-ին ժամը 10:00-ից 22։00-ն կդադարեցվի ՝ Բաշինջաղյան 6, Բաշինջաղյան 159-191 (կենտ) շենքերի, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք 1, 2 շենքերի, Մազմանյան 6-22 (զույգ) շենքերի, Շիրազի 44 շենքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
***

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 16-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

* քաղաք Գյումրի՝ «Շիրակ» օդանավակայան, Օդանավակայան թաղամաս, Հին Օդանավակայան թաղամաս, Ս․ Թեհլերյան փողոց, Արևելյան թիվ 1, 2, 3 շենքեր, «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ;

* գյուղ Ախուրյան՝ Գյուղշին ավան, Ջրաշինարարների բանավան;

* գյուղ Ազատան՝ «Իգիթ» կաթնամթերքի գործարան:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: