Search
Close this search box.

Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել․ Մակունց

ՀՀ վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է եւ իրավունք ունի իր տեսակետը հայտնել տարբեր հարցերի առնչությամբ, այդ թվում հանրային կերպով, այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով՝ տեղեկություն հրապարակելու վերաբերյալ Վանեցյանի հայտարարության մասով պետք է պատկան մարմինները պարզաբանում պահանջեն, կամ Արթուր Վանեցյանը հենց ինքը տրամադրի այդ տեղեկությունը․ «Այստեղ ես ասելիք չունեմ»։

Մակունցը չպատասխանեց հարցին, թե ինքը Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձի մասին տեղեկություն ունի արդյոք․

«Ես չեմ կարող մեկնաբանել որեւէ բան, որի մասին ամբողջական տեղեկատվություն չունեմ եւ նման արձագանք կարող են տալ միայն պատկան մարմինները։ Ես ինքս չեմ կարող դրան արձագանքել»։