Search
Close this search box.

Երեւանում Ամանորի նախաշեմին դասախոս է վրաերթի ենթարկվել, մահացել հիվանդանոցում

Երեւանում դեկտեմբերի 31-ի երեկոյան 80-ամյա տղամարդ է վրաերթի ենթարկվել, հաջորդ օրը մահացել հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ տղամարդը Մարտուն Սոսյանն է, որը աշխատում էր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս։

Վրաերթը կատարելու կասկածանքով հունվարի 1-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Հովհաննիսյանը։

Տղամարդը խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 81 FF 081 համարանիշի ավտոմեքենայով։ Կայքի տեղեկություններով նա ԱՁ տնօրեն է։