Search
Close this search box.

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքն անկարգությունների պատճառով

Անկարգությունների և բողոքի ցույցերի պատճառով Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է հյուպատոսական աշխատանքի դադարեցման և նախատեսված միջոցառումները չեղարկելու մասին: Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է չմոտենալ Բաղդադում ամերիկյան դեսպանատանը և իրադարձությունների զարգացմանը հետևել հաղորդագրություններով: Խորհուրդ է տրվել վիզաների և այլ հարցերով դիմել Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղդադում ցուցարարները գրոհել են ԱՄՆ դեսպանատան վրա: