Search
Close this search box.

Բախվել են Երևան-Թբիլիսի մարդատար գնացքն ու Mercedes-ը. վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորակում

Երեկ՝ հունվարի 1-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Զարթոնք գյուղի վարչական տարածքում բախվել են Հայաստան-Վրաստան էլեկտրագնացքն ու Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Սպարտակ Հայրապետյանի վարած Mercedes C180 մակնիշի 75 RQ 075 համարանիշի ավտոմեքանան։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Բժիշկները ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին ու նրա ուղևորին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, վարորդի կինն է, սակայն վերջիններս հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վթարից չեն տուժել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մարդատար գնացքի ուղևորները նույնպես չեն տուժել։