Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաքսու տարեց վարորդին ծեծած Mercedes-ի վարորդը բերման է ենթարկվել. ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Mercedes-ի վարորդը Երևանում՝ Պռոշյան փողոցում, ծեծի ենթարկում տաքսու տարեց վարորդին:

Ոստիկանությունից հայտնեցին, որ Mercedes-ի վարորդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ճշտվում են դեպքի մանրամասները։

Նշենք, որ դեկտեմբերի 27-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է վարորդը վթարից հետո ոտքով մի քանի անգամ հարվածում տաքսու վարորդին: