Search
Close this search box.

Երևանում բախվել են մարդատար Газель-ն ու շտապօգնության ավտոմեքենան. հիվանդանոց են տեղափոխվել հիվանդը, բժիշկն ու բուժքույրը

Օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11;40-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողատայի խաչմերուկում բախվել են 62-ամյա Բորիս Պողոսյանի վարած Volkswagen մակնիշի 493 ԼV 61 համարանիշի և 61-ամյա Սամվել Մկրտչյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 46 57 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ Shamshyan.com-ի` վթարի հետևանքով Volkswagen-ից 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ KanCor բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Շահեն Միսկարյան ու Արմեն Մովսիսյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Ավետիսյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ըստ   Shamshyan.com-ի` Volkswagen-ը պատկանում է QanCor բժշկական կենտրոնին, և վարորդը հիվանդին տեղափոխում էր «Աստղիկ» բժշկական կենտրոնից դեպի QanCor բժշկական կենտրոն և միացրած է եղել ձայնային և լուսային ազդանշանները, սակայն Газель-ը, որը սպասարկում է թիվ 45 երթուղին, չի զիջել շտապօգնության ավտոմեքենային, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը բժիշկն է, մեկը՝ բուժքույրը:
Մանրամասները` այստեղ